Համբուրգում գտնվող «Պանոպտիկում» թանգարանում տեղադրվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBC վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի մոմե արձանը:
«Советский спорт»-ի համաձայն՝ արձանի վրա աշխատել են 2 տարի: Այն տեղադրվել է նույն սրահում, որտեղ գտնվում է գերմանացի հայտնի բռնցքամարտիկ Մաքս Շմելինգի արձանը:
Հիշեցնենք, որ Կլիչկո եղբայրները բռնցքամարտիկի կարիերան սկսել են Համբուրգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում