Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շնորհանդեսին, հաղորդում է Marca-ն։
«Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում տեղադրվում են ժամանակավոր շինություններ, որոնք օգտագործվում են նոր խաղացողների շնորհանդեսների ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները համաձայնության են եկել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ «Ռեալը» Բեյլի համար կվճարի 99 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում