Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը դուրս է եկել Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթելով Ալժիրի հավաքականին։
Ստադիոնում են եղել գերմանացի կիսապաշտպաններ Մարիո Գյոտցեի, Սամի Խեդիրայի եւ Բաստիան Շվայնշտայգերի ընկերուհիները։ Ան-Քեթրին Բրյոմելը, Սարա Բրանդները եւ Լենա Գերցկեն տրիբունայից հետեւել են հանդիպմանը։
Հիշեցնենք, որ գերմանացիները քառորդ եզրափակիչում կմրցեն ֆրանսիացիների հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում