15:24  ,  23 օգոստոսի, 2013

Միխայիլ Վարդապետով. Արաս Օզբիլիսը մարզվում է անհատական ծրագրով

«Այժմ Արաս Օզբիլիսը մարզվում է անհատական ծրագրով եւ գտնվում է հսկողության տակ, որպեսզի վնասվածքը չբարդանա»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բժիշկ Միխայիլ Վարդապետովը, ով պատմեց Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի առողջական վիճակի մասին։

«Արասի մոտ ազդրի միկրովնասվածք էր: Օզբիլիսը շարունակում էր մարզվել թիմի ընդհանուր խմբում, սակայն կանխարգելիչ նկատառումներից ելնելով՝ մենք որոշեցինք խնայել կիսապաշտպանին, այդ պատճառով նա չմեկնեց շվեյցարական «Սանկտ Գալենի» հետ արտագնա հանդիպմանը։

Այժմ նա մարզվում է անհատական ծրագրով եւ գտնվում է հսկողության տակ, որպեսզի վնասվածքը չբարդանա: Մենք մեծ հույսեր ունենք, որ Օզբիլիսը կկարողանա մասնակցել հաջորդ խաղին: Սակայն նրա մասնակցության հարցը պարզ կդառնա միայն վաղը»,- նշեց Վարդապետովը։

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Ամկար» - «Սպարտակ» խաղը կկայանա օգոստոսի 26-ին։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով