13:48  ,  19 օգոստոսի, 2013

Սարգիս Շահինյանն անձնագրի պատճառով առայժմ չի կարող խաղալ «Բրագայում»

Երեւանի «Միկայից» պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմ տեղափոխված Սարգիս Շահինյանը միայն մեկ ամիս հետո կկարողանա հանդես գալ Պորտուգալիայի առաջնությունում:

«Բրագայի» երիտասարդական թիմի նորեկը հայտավորված չէր օգոստոսի 17-ին մեկնարկած Պորտուգալիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս Շահինյանը նշեց, որ սեպտեմբերի 10-ին լրանում է իր 18 տարին եւ պետք է փոխի անձնագիրը: Դրանից հետո միայն նա կկարողանա հանդես գալ «Բրագայի» պաշտոնական հանդիպումներում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով