20:25  ,  13 օգոստոսի, 2013

ՀՖՖ-ում չգիտեն, թե ինչու Մինասյանը Մանուչարյանին չի տարել Ալբանիա

Օգոստոսի 13-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Տիրանա, որտեղ օգոստոսի 14-ին ընկերական հանդիպում կանցնկացնի Ալբանիայի թիմի հետ: Հավաքականի հետ չեն մեկնել Ռոբերտ Արզումանյանն ու Էդգար Մանուչարյանը: Արզումանյանը ոտքի ցավեր ունի, իսկ Էդգար Մանուչարյանի բացակայության պատճառների մասին տեղեկություն չկա:

NEWS.am Sport-ի թղթակիցին ՀՀՖ-ի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանն ասաց, թե տեղյակ չէ, թե ինչու Վարդան Միանասյանը չի ընդգրկել Մանուչարյանին հավաքականի կազմում: Վարդան Մինասյանի հեռախոսն անհասանելի է, իսկ Էդգար Մանուչարյանն այս պահին գտնվում է Մոսկվայում, որտեղից էլ կմեկնի Եկատերինբուրգ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով