22:05  ,  10 օգոստոսի, 2013

Արթուր Սարկիսով. Հավաքականում ջերմ մթնոլորտ է

Ալբանիայի դեմ հեշտ խաղ չի սպասվում, ասել է Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում լրագրողների հետ ճեպազրույցում: Հայաստանի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատրաստվում է օգոստոսի 14-ին Տիրանայում կայանալիք Ալբանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

«Դժվար խաղեր են սպասվում: Խաղալու ենք միայն հաղթանակի համար: Կարծում եմ՝ բոլոր մրցակիցների հետ էլ դժվար է լինելու: Առանձնացնել չեմ կարող: Մարզումներն անցնում են շատ լավ: Նախապատրաստվում ենք առաջիկա խաղին: Թիմում ինչպես միշտ ջերմ մթնոլորտ է: Ալբանիայի հավաքականի մասին, ցավոք, ոչինիչ չեմ կարող ասել: Կարծում եմ՝ հեշտ խաղ չի սպասվում: Դրա համար լրջորեն ենք պատրաստվում: Իմ ակումբը՝ «Ուրալը» նպատակ է դրել ամրապնդվել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում»,- ասաց Արթուր Սարկիսովը մարզումից հետո:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով