21:40  ,  10 օգոստոսի, 2013

Արաս Օզբիլիս. Պետք է ցույց տանք, որ կարող ենք խաղալ նաեւ առաց առաջատար ֆուտբոլիստների

Հենրիխ Մխիթարյանը շատ կարեւոր ֆուտբոլիստ է հավաքականի համար, ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում լրագրողների հետ ճեպազրույցում: Հայաստանի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատրաստվում է օգոստոսի 14-ին Տիրանայում կայանալիք Ալբանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Արաս ի՞նչ կասես այս հավաքի մասին:

Ոչ բոլորն են եկել այս անգամ: Այս հավաքին պատրաստվում ենք առաջիկա պաշտոնական խաղերին:

Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը կազդի՞ թիմի խաղի վրա:

Նա շատ կարեւոր ֆուտբոլիստ է թիմում, բայց մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք խաղալ նաեւ առաց առաջատար ֆուտբոլիստների: Գուցե, սա հնարավորություն է երիտասարդ ֆուտբոլիստների համար:

Ո՞րն է քո ամենից ուժեղ կողմը:

Ձախ ոտքս:

Պաշտոնական խաղերից ի՞նչ սպասելիքներ ունես:

Մենք վերջին խաղերից մեկը խաղացինք շատ վատ, մյուսը՝ շատ լավ: Մեզ կայունություն է պետք, նաեւ կենտրոնանալ: Անկասկած, դժվար է լինելու, բայց հուսանք կունենանք հաջողություն: Մրցակիցները բոլորը ձգտելու են դուրս գալ խմբից, եւ մենք՝ նույնպես:

Հնարավո՞ր է՝ «Սպարտակի» հաջորդ խաղում դու լինես մեկնակային կազմում:

Տեսնենք՝ հույս ունեմ, որ այդպես կլինի:

Յուրան, դու… Հայաստանի հավաքականի ո՞ր ֆուտբոլիստը եւս կարող է համալրել «Սպարտակի» կազմը:

Կան ֆուտբոլիստներ, որոնց ես պատկերանցում եմ «Սպարտակի» կազմում, բայց անուններ չեմ տա:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով