21:09  ,  10 օգոստոսի, 2013

Մարկոս Պիզելի. Առաջիկա բոլոր ընտրական հանդիպումներն էլ դժվար են լինելու

Առաջիկա բոլոր ընտրական հանդիպումներն էլ դժվար են լինելու, ասել է Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ նախապատրաստվում է օգոստոսի 14-ին Տիրանայում կայանալիք Ալբանիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը:

«Ես չգիտեմ, թե ով կլինի «Կրասնոդարի» հաջորդ մարզիչը, բայց ես կշարունակեմ խաղալ նույն ձեւ, որպեսզի օգուտ տամ հավաքականին:

«Կուբանում» գրեթե չէի խաղում: Դրա համար ընտրեցի «Կրասնոդարըը»: Ես հիմա լավ մարզավիճակում եմ գտնվում: Ես զգում եմ իմ խաղում փոփոխություն:

Ես լավ ծանոթ չեմ Ալբանիայի հավաքականին: Նրանց խաղին ավելի շատ հետեւել է Վարդան Մինասյանը: Նա է տալիս մեզ հրահանգներ: Մենք այժմ լավ մարզվում ենք, որ պաշտոնական խաղերում լավ հանդես գանք: Մարզիչը վերլուծել է մեր նախկին սխալները:

Առաջիկա բոլոր ընտրական հանդիպումներն էլ դժվար են լինելու: Բոլոր մրցակիցները ձգտելու են դուրս գալ խմբից»,- մարզումից հետո ասել է Մարկոս Պիզելին:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով