12:54  ,  9 օգոստոսի, 2013

Վլադիմիր Կլիչկոն չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն չի մասնակցի 2016թ. Օլիմպիական խաղերին, հաղորդում է Bild-ը։ 

Ապրիլին Վլադիմիրը Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն էր հայտնել։ Ուկրաինայի բռնքամարտի ֆեդերացիայի գործկոմը մերժել էր 37-ամյա մարզիկի խնդրանքը։ Ուկրաինացին չէր կարող մասնակցել 2014թ. հունվարին մեկնարկող որոկավորման մրցաշարերին։ Կլիչկոն ուներ եւս մեկ հնարավորություն. հանդես գալ Գերմանիայի հավաքականում, սակայն Գերմանիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Յուրգեն Կյանսը հայտարարել է, որ Կլիչկոն չի համապատասխանում բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի պահանջներին։

Բռնցքամարտիկն, ով պրոֆեսիոնալ մակարդակով մասնակցել է 20-ից ավելի մենամարտի, իրավունք չունի հանդես գալ Օլիմպիական խաղերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում