12:11  ,  7 օգոստոսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Չեմ կարողանում համբերել

Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ անհատական ծրագրով է մարզվում:

«Անհամբերությամբ սպասում եմ տղաների հետ մարզվելուն: Չեմ կարողանում համբերել: Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան»,- ֆեյսբուքյան էջում գրել է 24-ամյա Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Ավելի վաղ Մխիթարյանն ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմում, որը կնախապատրաստվի օգոստոսի 14-ին կայանալիք ալբանացիների հետ ընկերական խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում