20:32  ,  15 ապրիլի, 2012

«Դինամոն» ուժեղ էր «Անժիից»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 39-րդ տուրում Ա խմբում ընդգրկված Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիին»:

Հանդիպման միակ գնդակն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց «Դինամոյի» կիսապաշտպան Վլադիմիր Ռիկովը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դինամոյականների պահեստայինների թվում էր: 37-ամյա դարպասապահը չմասնակցեց հանդիպմանը:

Բ խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակող Նալչիկի «Սպարտակը» սեփական խաղադաշտում երեք անպատասախան գնդակ ուղարկեց Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դարպասը:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը «Սպարտակի» փոխարինողների թվում էր, սակայն այդպես էլ չհայտնվեց խաղադաշտում:

Ռուսաստանի առաջնություն. 39-րդ տուր

Ա խումբ

«Անժի» «Դինամո»՝ 0:1

Ռիկով, 37

«Սպարտակ Մ.» - «Ռուբին»՝ 2:0

Սուխի, 74, Էմենիկե, 82

Բ խումբ

«Սպարտակ Նալչիկ» - «Վոլգա»՝ 3:0

Կոնցեդալով, 37 (11մ.), Միտրիշեւ, 54, Բույտրագո, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում