19:40  ,  15 ապրիլի, 2012

«Բորուսիան» ամրապնդվեց չորրորդ տեղում

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3:0 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ:

Դաշտի տերերի կազմում մեկական գնդակ խփեցին Խուան Արանգոն, Տոնի Յանչկեն ու թիմի առաջատար գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը:

Մյոնխենգլադբախցիները 56 միավորով չորրորդ տեղում են եւ 5-րդ տեղում գտնվող «Շտուտգարտին» գերազանցում են 7 միավոր: «Քյոլնը» 29 միավորով 16-րդն է:

Գերմանիայի առաջնություն. 31-րդ տուր

«Բորուսիան Մ.» - «Քյոլն»՝ 3:0

Խուան Արանգո, 19, Տոնի Յանչկե, 53, Մարկո Ռոյս, 55

«Ֆրայբուրգ» - «Հոֆենհայմ»` 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում