13:06  ,  20 հուլիսի, 2013

Էրիկ Աբիդալը՝ «Մոնակոյի» ավագ

Հաջորդ մրցաշրջանում «Մոնակոյի» ավագը կլինի «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, հաղորդում է «Советский Спорт»-ը։

Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիե Ռանյերին։ Իտալացի մասնագետն ընտրություն է կատարել Վալեր Ժերմոնի, Ժերեմի Տուլալանի եւ Աբիդալի միջեւ։

34-ամյա ֆուտբոլիստն ամռանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ։ Հիշեցնենք, որ «Մոնակոն» պատկանում է ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլեւին։

34-ամյա Աբիդալը 2000-2002 մրցաշրջանում խաղացել է «Մոնակոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում