21:30  ,  14 հուլիսի, 2013

Կազան-2013. Հայաստանի առաջին ոսկին նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի սամբոյի մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ։

-52 կգ քաշային կարգում Կիրակոսյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից եւ, հաղթելով ռուս եւ վրացի սամբիստներին, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Բեյմետ Կանժանովին։

Սա Հայաստանի առաջին ոսկին էր Կազանում։ Ավելի  վաղ 66 կգ քաշային ազատոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը եւ 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանն արժանացել էր բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում