16:47  ,  10 հուլիսի, 2013

«Ֆիորենտինան» 4 տարում կվճարի Մարիո Գոմեսի տրանսֆերային արժեքը

Իտալական «Ֆիորենտինան» Մյունխենի «Բավարիայի» հետ հստակեցրել է Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսի տրանսֆերի պայմանները, գրում է calciofanpage-ը։

27-ամյա հարձակվողի համար «Ֆիորենտինան» կվճարի 15․5 միլիոն եվրո։ Իտալական ակումբն այդ գումարը կվճարի 4 տարում։ Առաջիկայում «Ֆիորենտինան» «Բավարիայի» հաշվին կփոխանցի 3 միլիոն եվրո, իսկ մնացած պարտքը կմարի 4 տարում։

Հիշեցնենք, որ Գոմեսը 4 տարվա պայմանագիր է կնքել «Ֆիորենտինայի» հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս