Pirelli ընկերությունը անվադողերի հետ կապված խնդիրը վերացնելու ծրագիր է մշակել, որը պետք է հավանության արժանա Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից, հաղորդում է The Telegraph-ը։
Պիրելիի հիմնական ծրագիրը նախորդ տարվա անվադողերի օրինակով նոր անվադողերի արտադրությունն է։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Գրան պրիի ժամանակ հաղթել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը։ Միանգամից 4 ավտոարշավորդի մոտ խնդիր է առաջացել ավտոմեքենայի հետեւի անիվների հետ։ Ֆելիպե Մասան նույնիսկ հայտարարել է, որ իր գործընկերները կարող են բոյկոտել առաջիկա Գրան պրիները։
Pirelli-ն չի հասցնի բավականաչափ անվադողեր արտադրել մինչեւ Գերմանիայի Գրան պրին եւ անվադողերի փոխարինումը նախատեսվում է Հունգարիայի մրցումների ժամանակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում