11:50  ,  26 հունիսի, 2013

«Ակտոբեի» մարզիչ. «Գանձասարի» դեմ հետաքրքիր խաղեր են սպասվում

«Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ «Գանձասարը» խաղում է արագ տեխնիկական ֆուտբոլ, որը բնորոշ է հայկական ֆուտբոլին: Կարծում եմ՝ հետաքրքիր խաղ է սպասվում»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ղազախական «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Ակտոբեն» կհանդիպի Կապանի «Գանձասարին»:

Պարոն Նիկիտենկո, ի՞նչ գիտեք հայկական ֆուտբոլի մասին:

Հայաստանի հավաքականը հաջող է հանդես գալիս: Թիմը նույնիսկ կարող էր դուրս գալ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչ փուլ: Մենք հաճախ ենք հայկական թիմերի հետ հանդիպում Թուրքիայում անցկացվող հավաքների ժամանակ: Լավ տպավորություն են թողնում «Փյունիկը» եւ «Միկան»: Հայերը սիրում են խաղալ արագ, հարձակողական ֆուտբոլ:

Ի՞նչ կասեք ձեր մրցակից «Գանձասարի» մասին:

Հավաքում ենք տարբեր տեղակատվություն այդ թիմի մասին: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ թիմը խաղում է արագ տեխնիկական ֆուտբոլ, ինչպես դա բնորոշ է եղել հայկական ֆուտբոլին նախկինում եւ հիմա: Կարծում եմ՝ հետաքրքիր խաղ է սպասվում: Կհաղթի այն թիմը, որն ավելի լավ պատրաստված լինի:

Նվազագույնը ի՞նչ նպատակներ է դրված «Ակտոբեի» առջեւ:

«Ակտոբեն» արդեն մի քանի անգամ 2 փուլ հաղթահարել է եվրագավաթներում, բայց դուրս է մնացել երրորդից: Այժմ խնդիրը է դրված ավելի լավ հանդես գալ, քան նախորդ տարիներին:

Վնասվածք ստացած Ռոբերտ Արզումանյանը կկարողանա՞ մասնակցել «Գանձասարի» դեմ հանդիպումներին:

Այո, Ռոբերտը վասվածք է ստացել, բայց ես չեմ կարող ասել՝ կխաղա նա, թե՝ ոչ: Առաջիկա մի քանի օրերին նա հաստատ չի կարողանա խաղալ, բայց մինչեւ խաղերը կա 10 օր: Արզումանյանի մասնակցությունը դեռ հարցականի տակ է:

«Ակտոբեն» հետաքրքրվո՞ւմ է այլ հայ ֆուտբոլիստների ծառայություններով:

Այդ հարցին չեմ կարող պատախսանել, քանի որ հստակ չգիտեմ: Այստեղ կան գործակալներ, ովքեր զբաղվում են հայ ֆուտբոլիստներով, բայց բացառել ոչինիչ չի կարելի:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով