13:07  ,  24 հունիսի, 2013

Անատոլի Տիմոշչուկ. Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիան» պետք է պահի մակարդակը

«Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիայի» նոր մարզչական շտաբը պետք է պահի այն մակարդակը, որն այժմ ունի թիմը: Թիմի ղեկավարությունն ու երկրպագուները թիմից միշտ պահանջում են առավելագույնը եւ սպասում են միայն հաղթանակներ»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հավաքականի ավագ, այս տարի  «Բավարիայի» հետ Չեմպինոնների լիգայի գավաթը նվաճած Անատոլի Տիմոշչուկը:

Մյունխենի «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ժամանել է Մյունխեն եւ հունիսի 24-ին առաջին մամուլի ասուլիսը կանցկացնի Գերմանիայում, հաղորդում է Bild-ը: Թիմի հետ առաջին մարզմանը 42-ամյա մասնագետը կմասնակցի հունիսի 26-ին:

Հունիսին Տիմոշչուկը վերադարձավ «Զենիթ», որի կազմում հանդես է եկել 2007-2009 թվականներին:

Անատոլի, Հայնկեսը հասցրեց «Բավարիային»  շատ բարձր մակարդակի, ի՞նչ կարող է անել Գվարդիոլան դրանից ավելի:

Արդյունավետության տեսանկյունից մենք անցկացրինք բացառիկ մրցաշրջան: «Բավարիան»  հաղթեց բոլոր գերմանական եւ  եվրոպական մրցաշարերում, ինչը մինչ այդ հաջողվել է միայն եվրոպական յոթ թիմերի: Բացի այդ, մյունխենյանը թիմը, որը իր պատմության ընթացքում հասցրել է նվաճել բազմաթիվ տիտղոսներ, երբեք նման արդյունք չէր ունեցել: Այդ պատճառով նոր մարզչական շտաբը պետք է պահի այն մակարդակը, որն այժմ ունի «Բավարիան»  ՝ այս պահին Եվրոպայի լավագույն թիմը: Թիմի ղեկավարությունն ու երկրպագուները թիմից միշտ պահանջում են առավելագույնը եւ սպասում են միայն հաղթանակներ:

2012-2013 թթ. Չեմպիոնների լիգայի ո՞ր խաղն էր ամենադժվարը «Բավարիայի»  համար:

Յուրաքանրյուր խաղ ինչ-որ  տեղ դժվար էր: Մենք հաղթեցինք այնպիսի ուժեղ թիմերի, ինչպիսիք են  «Արսենալը», «Յուվենտուսը» եւ «Բարսելոնան» են եւ շատ բարձր մակարդակով խաղ անցկացրինք «Բորսուսիայի» դեմ: Փլեյ-օֆֆում միշտ պետք է կենտրոնացած լինեն, որովհետեւ սխալվելու իրավունք չունենք: Յուրաքանչյուր խաղում մենք ցուցադրեցինք բարձրակարգ ֆուտբոլ եւ արժանիորեն նվաճեցինք գավաթը:

Անատոլի, մինչեւ Չեմիոնների լիգայի եզրափակիչը անգլիական մամուլը գրում էր, որ «Բավարիան» արդեն նախօրոք մեծ խնջույք էր պատրաստել եզրափակիչ խաղից հետո: Որտեղի՞ց էր այդպիսի վստահությունը:

Անգլիական մամուլը շատ հաճախ է սիրում տարբեր նորություններ ներկայացնել, ինչպես իրենց հարմար է, բայց իրականում դրանք հեռու են ճշմարտությունից: «Բավարիան» ունի տարիներից եկած սովորություն՝ յուրաքանչյուր արտագնա խաղից հետո թիմը հավաքվում է հետխաղյա ընթրիքի իր հովանավորների, ղեկավարների եւ հրավիրված հյուրերի հետ: Դա տեղի է ունենում անկախ խաղի արդյունքից: «Բավարիան» չորս տարվա ընթացքում երեք անգամ հայտնվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Մենք ունեցանք մեր ավանդական հետխաղյա ընթրիքը թե՛ Մարդիդում 2010-ին, թե՛ անցյալ տարի Մյունխենում: «Բորուսիան» նույնպես նախապես պատվիրել էր ճաշկերույթ Լոնդոնում, բայց դա չի խոսում, որ թիմերից մեկը վստահ էր իր հաղթանակի մեջ: «Բավարիան» Չեմպիոնների լիգայի հենց մեկնարկից տրամադրվել էր հաղթել այս մրցաշարում, եւ եզրափակիչը ցույց տվեց, որ արժանիորեն դարձավ մրցաշարի հաղթող:

Տխուր չե՞ք, որ լքեցիք Եվրոպայի լավագույն թիմը:

Իմ պայմանագիրը «Բավարիայի»  հետ ավարտվեց: Ես անցկացրի չորս հիանալի տարի եւ մրցաշրջան մյունխենյան ակումբում: Մենք թիմի հետ հասանք զգալի արդյուքների այդ ընթացքում: Եկել է ժամանակը իմ կարյերայում նոր մարտահրավեր ընդունել: Իհարկե, այս հաղթանակները, ուրախությունը, էմոցիաները միշտ կմնան իմ հիշողության մեջ: Ինձ նոր շրջան է սպասվում կարիերայումս: Կանեմ ամեն բան, որպեսզի շարունակեմ առաջ ընթանալ եւ հաղթանակներ ունենալ:

Ձեր արդունքները տպավորիչ են՝ տարբեր առաջնություններում եք դարձել չեմպիոն: Ո՞ր առաջնությունում է եղել Ձեր կարիերայի  ամենաերջանիկ պահը:

Ես կարող եմ միայն դրական բաներ ասել յուրաքանչյուր թիմի մասին, որտեղ խաղացել եմ: Ես հանդես եմ եկել առաջնությունների առաջատար ակումբներում, ինչը նշանակում է, որ մենք միշտ մեր առջեւ դրել ենք առավելագույն նպատակներ եւ ձգտել ենք նոր նվաճումների: Իմ կարիերայի յուրաքանչյուր պահը եղել է հետաքրքիր եւ լի հաղթական էմոցիաներով: Ուկրաինայում դա «Վոլինի» կազմում բարձագույն խմբում հանդես գալն էր, առաջին չեմպիոնական տիտղոսս «Շախտյորի» հետ, Ռուսաստանում առաջին չեմպիոնությունը «Զենիթի» պատմության մեջ, ինչպես նաեւ ՈւԵՖԱ-ի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը: Ինչ վերաբերում է Գերմանիային, «Բավարիայի» հետ ինձ հաջողվեց նվաճել մեծագույն տիտղոսը կարյերայիս մեջ: Կարելի է ասել, որ իմ երզանքը որպես ֆուտբոլիստ իրականացավ՝ հաղթել Չեմպիոնների լիգայում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով