17:48  ,  19 հունիսի, 2013

Արթուր Սարկիսով. Ղազախստանում շատ բարձր աշխատավարձ էին խոստացել, բայց ես հրաժարվեցի

«Ղազախստանում ինձ շատ մեծ աշխատավարձ էին խոսք տալիս, բայց ես ընտրեցի «Ուրալը»»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սաւրկիոսվը։

Արթուր, շնորհավորում եմ նոր թիմ տեղափոխվելու առթիվ։ Սկզբում խոսվում էր, որ վարձավճարով ես հանդես գալու, իսկ հետո պարզ դարձավ, որ «Ուրալը» գնել է քո տրանսֆերը։

Այո, գնել է։ Ես երեք տարվա պայմանագիր եմ կնքել «Ուրալի» հետ։ Արդեն միացել եմ թիմին եւ մարզվում եմ։

Ես ցանկանում էի հանդես գալ թիմում, որտեղ կունենամ մշտական խաղային պրակտիկա։ Բացի այդ, «Ուրալն» այս տարի հանդես է գալու Պրեմյեր լիգայում։ Այստեղ մեծ հեռանկարներ կան։

Իսկ ի՞նչ այլ ակումբներ էին հետաքրքրված քո ծառայություններով։

Ակումբներ կային Ռուսաստանի Առաջին լիգայից, ինչպես նաեւ Ղազախստանից, որտեղ ինձ շատ մեծ աշխատավարձ էին խոսք տալիս, բայց ես ընտրեցի «Ուրալը»։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով