11:55  ,  17 հունիսի, 2013

Թահիթիի մարզիչ. Հավաքականում խաղում են առաքիչ, ալպինիստ, հաշվապահ եւ ուսուցիչ

Մեր գլխավոր զենքը թիմային ոգին է եւ սիրտը, Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի Թահիթի - Նիգերիա հանդիպման նախօրեին հայտարարել է Թաիթիի գլխավոր մարզիչ Էդի Էտաետան։

«23 ֆուտբոլիստներից 9-ը գործազուրկ են։ Նրանցից մեկն առաքիչ է աշխատում, մյուսը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, երրորդը՝ հաշվապահ։ Պաշտպաններից մեկն արթնանում է առավոտյան 4-ին, քանի որ ալպինիսիտ է։

Իհարկե, տեխնիկապես եւ ֆիզիկապես լավ պատրաստված չենք, սակայն մեր գլխավոր զենքը թիմային ոգին է եւ սիրտը»,- Էտաետայի խոսքն է մեջբերում ՖԻՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով