23:33  ,  11 հունիսի, 2013

Դանիա - Հայաստան. Յուրա Մովսիսյանը երրորդ գնդակն ուղարկեց դանիացիների դարպասը

Կոպենհագենի «Պարկեն» ստադինում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպման 59-րդ րոպեին Մոսկվայի «Սպարտակի» հարակվող Յուրա Մովսիսյանը երրորդ գնդակն ուղարկեց Դանիայի թիմի դարպասը՝ 3:0:

Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել նաեւ Արաս Օզբիլիսը, ով 27-րդ վայրկյանին գոլային փոխանցում էր կատերել Մովսիսյանին: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Դանիա - Հայաստան հանդիպումը NEWS.am Sport-ը լուսաբանում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Ֆոտո՝ Պարույր  Սինյավսկի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով