«Մերսեդեսը» պատրաստ է չեղյալ համարել Ֆորմուլա-1-ի հետ կնքված պայմանագիրը։ Դա կապված է Ֆորմուլա 1-ի սեփականատեր Բեռնի Էքլստոունի հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, հաղորդում է Motorsport-ը։
Գերմանական ընկերությունը կարող է օգտվել պայմանագրում նշված կետից, որի համաձայն՝ ընկերությունը կարող է վաղաժամ միակողմանի չեղյալ հայտարարել պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Էքլստոունը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նա մեղադրվում է կոմերցիոն իրավունքներ գնելու համար մեծ կաշառք տալու մեջ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում