17:22  ,  29 մայիսի, 2013

Ռիբերի. Նույնիսկ Զիդանն ինձ չի համոզի տեղափոխվել «Ռեալ»

Չեմ զղջում, որ ժամանակին չեմ հայտնվել Մադրիդի «Ռեալում», ասել է Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքով՝ ինքը երջանիկ է մյունխենյան ակումբում:

«Նույնիսկ Զիդանը չի կարող համոզել ինձ «Ռեալ» տեղափոխվելու հարցում։ Հիանալի եմ զգում «Բավարիայում»։ Վստահ եմ, որ Զիդանն ինձ կհասկանա։ Ժամանակին հնարավորություն ունեի տեղափխվել «Ռեալ», սակայն ոչնչի համար չեմ զղջում»,- Ռիբերի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2012/2013 մրցաշրջանում «Բավարիան» հաղթեց Բունդեսլիգայում եւ Չեմպիոնների լիգայում։ Հունիսի 1-ին Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բավարիան» կմրցի «Շտուտգարտի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում