00:50  ,  26 մայիսի, 2013

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշարի լավագույն ռմբարկու:

Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշարում Պորտուգալիայի հավաքականի ավագն Արքայական ակումբի կազմում խփել է 12 գոլ՝ 2 գնդակով գերազանցելով Դորտմունդի «Բորուսիայի» լեհ ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկուն:

3-5-րդ տեղերը բաժանում են Ստամբուլի «Գալաթասարայի» թուրք ռմբարկու Բուրակ Յիլմազը, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը, ովքեր դարձել են 8-ական գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»՝ պատմության մեջ 5-րդ անգամ դառնալով Չեմպիանների լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում