Յուրա Մովսիսյանը 90 տոկոս պատրաստ է «Կրասնոդարի» դեմ հանդիպմանը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպարտակ» ֆուտբոլային թիմի բժիշկ Միխայիլ Վարդապետովը:
«Յուրան այսօր մարզվեց «Սպարտակի» հետ: Մարզման հիմական մասը նա անցկացրեց ընդհանուր խմբում: Ֆիզիկապես նա, կարելի է ասել, 90 տոկոսով պատրաստ է «Կրասնոդարի» դեմ առաջիկա խաղին, բայց նա չունի խաղային պրակտիկա եւ չգիտեմ արդյոք մարզիչները կորոշեն նրան խաղացնել: Այդ մասին հստակ հնարավոր կլինի ասել միայն ուրբաթ օրվա մարզումից հետո»:
Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրի՝ «Կրասնոդար» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 18-ին։
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում