«Սպարտակի» գլխավոր բժիշկ. Յուրա Մովսիսյանը 90 տոկոս պատրաստ է «Կրասնոդարի» դեմ հանդիպմանը

15:44   15 մայիսի, 2013

Յուրա Մովսիսյանը 90 տոկոս պատրաստ է «Կրասնոդարի» դեմ հանդիպմանը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպարտակ» ֆուտբոլային թիմի բժիշկ Միխայիլ Վարդապետովը:

«Յուրան այսօր մարզվեց «Սպարտակի» հետ: Մարզման հիմական մասը նա անցկացրեց ընդհանուր խմբում: Ֆիզիկապես նա, կարելի է ասել, 90 տոկոսով պատրաստ է «Կրասնոդարի» դեմ առաջիկա խաղին, բայց նա չունի խաղային պրակտիկա եւ չգիտեմ արդյոք մարզիչները կորոշեն նրան խաղացնել: Այդ մասին հստակ հնարավոր կլինի ասել միայն ուրբաթ օրվա մարզումից հետո»:

Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրի՝ «Կրասնոդար» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 18-ին։

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։