23:08  ,  23 ապրիլի, 2013

Մացարիի գործակալը հանդիպել է «Ռոմայի» ներկայացուցիչներին

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին ամռանը կարող է գլխավորել Հռոմի «Ռոման»:

Football Italia-ի համաձայն՝ իտալացի մասնագետի գործակալը եղել է «Ռոմայի» մարզաբազայում եւ բանակցել է հռոմեական ակումբի ներկայացուցիչների հետ: Մացարիի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին. նա բազմիցս հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում:

51-ամյա Մացարին 2009-ից է գլխավորում «Նապոլին»: 33-րդ տուրից հետո նեապոլցիները 66 միավորով երկրորդն են A Սերիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում