22:44  ,  23 ապրիլի, 2013

Բոբի Չարլտոն. Ֆերգյուսոնը լավագույն մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ

Ֆերգյուսոնը լավագույն մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ, հայտարարել է ակումբի պատվավոր տնօրեն Բոբի Չարլտոնը՝ մեկնաբանելով Ֆերգյուսոնի գլխավորությամբ «Յունայթեդի» 13-րդ չեմպիոնական տիտղոսը, հաղորդում է skysports-ը: Թիմը 20-րդ անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն:

«Ֆերգյուսոնը հզոր մոտիվատոր է, որը տոտալ վերահսկողություն ունի թիմի վրա: Դա երեւում է մեր ելույթներից եւ գոլերից: Այժմ մենք ունենք ուժեղ հարձակվողներ, որոնք երիտասարդ են: Դա վստահություն է տալիս ապագայի նկատմամբ: Ֆերգյուսոնը լավագույն մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ: Նա անձեռնմխելի է: Նա երբեք չի ասում, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան: Ես ցանկանում եմ, որ նրա կարիերան շարունակվի որքան հնարավոր է երկար»,- ասել է Չարլտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում