20:21  ,  23 ապրիլի, 2013

Մոուրինյոն հրապարակեց «Ռեալի» մեկնարկային կազմը. Կասիլյասը չի լինի

Մյունխենում կայացած «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի նախախաղային մամուլի ասուլիսում «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը հիմնական դարպասապահի մասին հարցին ի պատասխան։

«Ցանկանո՞ւմ եք՝ հրապարակեմ մեկնարկային կազմը։ Դիեգո Լոպես, Ռամոս, Պեպե, Վարան, Կոենտրաու, Ալոնսո, Խեդիրա, Օզիլ, Ռոնալդու, Իգուային եւ, ամենայն հավանականությամբ, Դի Մարիա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում