19:54  ,  23 ապրիլի, 2013

«Ռեալը» վերջնական առաջարկ կանի Գարեթ Բեյլի տրանսֆերի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է վերջնական առաջարկ անել Լոնդոնի «Տոտենհեմի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի վերաբերյալ, գրում է Mundo Deportivo-ն։

Արքայական ակումբը մտադիր է գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Խոսե Կալյեխոնին, որի տրանֆսերի արժեքը 12 միլիոն եվրո է։

«Տոտենհեմը» չի շտապում վաճառել Բեյլին եւ կդիտարկի «Ռեալի» առաջարկը չափազանց գրավիչ լինելու դեպքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում