17:17  ,  23 ապրիլի, 2013

Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել խիստ պատժել Լուիս Սուարեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ  Քամերոնը կոչ է արել Անգլիայի Ֆուտբոլի ասոցացիային հնարավորինս խիստ պատժել «Լիվերպուլի»  հարձակվող  Լուիս Սուարեսին՝ «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը կծելու համար, հաղորդում է Sports.ru-ն։

«Ֆուտբոլային իշխանությունները պետք է արդար հետաքննեն գործը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն այն փաստին, որ ֆուտբոլիստները հաճախ օրինակ են ծառայում մյուսների համար։ Այսպիսի պահվածքն անթույլատրելի է»,- վարչապետի անունից ասել է նրա մամուլի քարտուղարը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում