16:48  ,  23 ապրիլի, 2013

Ուիմբլդոն-2013-ի մրցանակային հիմնադրամը՝ 34,4 միլիոն դոլար

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամն աճել է 40 տոկոս եւ ամենախոշորն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, հաղորդում է Ուիմբլդոն-2013-ի կայքը։

2012թ. մրցաշարի համեմատ մրցանակային հիմնադրամը կաճի 6,5 միլիոն ֆունտ ստերլինգ եւ կկազմի 22,6 միլիոն ֆունտ ստերլինգ (34,4 միլիոն դոլար)։

Տղամարդկանց եւ կանանց մենախաղի հաղթողները կստանան յուրաքանչյուրը 1,6 միլիոն ֆունտ՝ 450 հազար ավելի, քան անցած տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում