16:35  ,  23 ապրիլի, 2013

Le 10 Sport. Նեյմարն արդեն ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»

Բրազիլական «Սանթոսն» ու «Բարսելոնան» պայմանավորվել են  Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Նեյմարի տրանսֆերի գումարի վերաբերյալ։ Այն կկազմի մոտ 40 միլիոն եվրո։ Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկա տասը օրերին, գրում է ֆրանսիական Le 10 Sport-ը։

Սպասվում է, որ Նեյմարը «Բարսելոնա» կտեղափոխվի ամռանը Բրազիլիայում կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով