15:45  ,  23 ապրիլի, 2013

Սուարեսին սպառնում է տեւական որակազրկում

«Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին սպառնում է տասը հանդիպումների որակազրկում՝ «Լիվերպուլ» - «Չելսի» (2:2) հանդիպման ժամանակ լոնդոնցիների պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը կծելու համար, հաղորդում է Daily Star-ը։

Ուրուգվայցին ներողություն էր խնդրել արարքի համար։ Հիշեցնենք, որ Սուարեսը Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական բնույթի արտահայտությունների համար որակազրկվել էր ութ խաղ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում