14:10  ,  23 ապրիլի, 2013

Ռոբերտ Արզումանյանի վնասվածքը լուրջ չէ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի մեկ շաբաթ, հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:

Ապրիլի 23-ին Արզումանյանը բուժզննում է անցել: 27-ամյա պաշտպանի վնասվածքը լուրջ չէ, սակայն բժիշկները նրան խորհուրդ են տվել մեկ շաբաթ չմասնակցել հանդիպումների: Մոտ օրերս 27-ամյա պաշտպանը կմարզվի անհատական ծրագրով, այնուհետեւ կմիանա «Ակտոբեի» ընդհանուր խմբին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպանը վնասվածք էր ստացել ապրիլի 20-ին կայացած Ղազախստանի առաջնության 6-րդ տուրի՝«Աստանայի» դեմ խաղում՝ փոխարինվելով 28-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում