20:26  ,  21 ապրիլի, 2013

Լեւոն Արոնյանի անհաջող մեկնարկը

Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն անհաջող մեկնարկեց աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում:

Մեկնարկային տուրում հայ գրոսմայստերը սեւերով պարտվեց չինացի Դին Լիժենին: Պարտիան ավարտվեց 46-րդ քայլում:

Ռուս Պյոտր Սվիդլերը ոչ ոքի խաղաց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը միավորը կիսեց հայրենակից Լորան Ֆրեսինենի հետ: Վիշվանաթան Անանդ - Մայքլ Ադամս ու Վլադիմիր Կրամնիկ - Նիկիտա Վիտյուգով պարտիաները դեռ չեն ավարտվել:

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին հինգ տուրերը (ապրիլի 21-25-ը) կանցկացվեն Լուվրի «Տյուիլրի» այգում, իսկ վերջին չորս տուրերը (ապրիլի 28-ից մայիսի 1-ը)՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի Միխայլովյան պալատում: Մրաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում