20:21  ,  21 ապրիլի, 2013

«Անժի» - «Դինամո»՝ 3:3

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» տանը 3:3 հաշվով ավարտեց խաղը Մոսկվայի «Դինամոյի» հետ:

«Անժին» առաջինը գոլ բաց թողեց, բայց հետո 2 գնդակի առավելություն ստացավ: Այնաումենայնիվ խաղի վերջնամասում դինամոյականներին հաջողվեց խուսափել պարտությունից:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Մոսկվայի թիմի պահեստայինների թվում էր:

«Անժին» 47 միավորով երրորդն է, իսկ «Դիանամոն» ունի 40 միավոր եւ «Կուբանի» հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր 

«Անժի» - «Դինամո»՝ 3:3

Մուբարակ Բուսուֆա, 39, Յուրի Ժիրկով, 51, Սամուել Էտո՛Օ, 67 – Կրիստիան Նոբոա, 36, Ալան Գատագով, 75, Կեւին Կուրանի, 88

Հեռացում՝ Մուբարակ Բուսուֆա, 48 («Անժի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում