20:02  ,  21 ապրիլի, 2013

Յուրա Մովսիսյան. Վնասվածքներն ու մրցավարի սարսափելի որոշումները թույլ չտվեցին հաղթանակ տանել

Բուժզննում անցնելուց հետո հայտնի կդառնա վնասվածքիս լրջությունը, ասել է Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի՝ ԲԿՄԱ – «Սպարտակ» (2:2) խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը: Մոսկովյան դերբիից հետո Հայաստանի հավաքականի հարձակվողը կիսվել է տպավորություններով:

«Ինձ նորմալ եմ զգում: Ծնկի վնասվածք եմ ստացել: Բուժզննում անցնելուց հետո հայտնի կդառնա վնասվածքի լրջությունը: Խաղի արդյունքն ու մրցավարի կայացած մի քանի որոշումները հուսահատեցնող էին: Ես հպարտ եմ իմ թիմի համար: Մենք կառավարում էինք խաղը, առջեւում էինք հաշվի մեջ եւ 3 միավորի հույս ունեինք: Սակայն վնասվածքներն ու մրցավարի սարսափելի որոշումները թույլ չտվեցին մեզ հաղթանակ տանել: Սա ֆուտբոլ է, եւ մենք չենք կարող ոչինչ փոխել»,- Մոսվիսյանի խոսքը փոխանցում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի հետ խաղում Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր, բայց ընդմիջումից անմիջապես հետո վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով