16:30  ,  21 ապրիլի, 2013

Յուրա Մովսիսյանը կաղալով է հեռացել ստադիոնից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում կայացած ԲԿՄԱ – «Սպարտակ» (2:2) խաղից հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կաղալով է հեռացել Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնից, գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի հետ խաղում Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր, բայց ընդմիջումից անմիջապես հետո աջ ոտքի վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը:

Մովսիսյանի վնասվածքի լրջության մասին դեռ տեղեկություն չկա: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով