16:23  ,  21 ապրիլի, 2013

Տոմազո Ռոկին հաղթանակ պարգեւեց «Ինտերին»

Իտալական A Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Սան Սիրո» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեց «Պարմային»:

Հանդիպման միակ գնդակը 82-րդ րոպեին խփեց միլանցիների իտալացի հարձակվող Տոմազո Ռոկին:

«Ինտերը» 53 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, իսկ «Պարման» 11-րդն է՝ 39 միավոր:

Իտալիայի առաջնություն. 33-րդ տուր 

«Ինտեր» - «Պարմա»՝ 1:0

Տոմազո Ռոկի, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում