16:06  ,  21 ապրիլի, 2013

Վալերի Կարպին. Եթե չլինեին հարկադրված փոխարինումները, խաղն այլ ընթացք կստանար

Այսօր վնասվածքները շատ խանգարեցին մեզ, ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Ապրիլի 21-ին կայացած ԲԿՄԱ – «Սպարտակ» (2:2) խաղից հետո ռուս մասնագետը կիսվել է տպավորություններով:

«Ցավալի է, որ 2:0 հաշվից հետո չկարողացանք հաղթանակով ավարտել խաղը: Վնասվածքները շատ խանգարեցին: Եթե չլինեին հարկադրված փոխարինումները, խաղն այլ ընթացք կստանար: Երկրպագուների ներկայությունն օգնում եւ ոգեւորում է ֆուտբոլիստներին»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի հետ խաղում Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր, բայց ընդմիջումից անմիջապես հետո վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում