00:52  ,  21 ապրիլի, 2013

«Սենտ Էթյենը»՝ Ֆրանսիայի Լիգայի գավաթի հաղթող

«Սենտ Էթյենը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգայի գավաթի խաղարկության հաղթող:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիում «Սենտ Էթյենը» նվազագույն հաշվով հաղթեց «Ռենին»: Հանդիպման միակ գոլը 18-րդ րոպեին խփեց Դոնեցկի «Շախտյորի» նախկին հարձակվող Բրանդաոն:

Այս հաղթանակի շնորհիվ «Սենտ Էթյենը» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց:

Ֆրանսիայի Լիգայի գավաթ, եզրափակիչ

«Սենտ Էթյեն» - «Ռեն»՝ 1:0

Բրանդաո, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում