00:35  ,  31 մարտի, 2013

Շարապովա. Սերենայի հետ դեռ կհանդիպենք

Վստահ եմ, որ Սերենա Ուիլյամսի հետ դեռ մի քանի անգամ կհանդիպենք այս տարի, ասել է աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան: Մայամիի մրցաշարի եզրափակիչում ամերիկուհի Սերենա Ուիլյամսից կրած պարտությունից հետո ռուսաստանցի թենիսիստը կիսվել է տպավորություններով:

«Իհարկե, մարտը շատ հաջող ամեիս էր ինձ համար: Ցավում եմ, որ եզրափակիչը նման ավարտ ունեցավ, սակայն Սերենան հիանալի հանդիպում անցկացրեց: Վստահ եմ, որ նրա հետ դեռ մի քանի անգամ կհանդիպենք այս տարի»,- Շարապովայի խոսքը փոխանցում է Tennis.com-ը:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը 6-րդ անգամ հաղթող ճանաչվեց Մայամիի մրցաշարում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում