14:12  ,  28 մարտի, 2013

Marca. «Անժին» բանակցություններ է սկսել Վալդեսի հետ

Մախաչկալայի «Անժին» բանակցություններ է սկել կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասպահ Վիկտոր Վալդեսի հետ, գրում է Marca-ն:

Մախաչկալայի թիմը պատրաստ է դարպասպաահին առաջարկել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: Բոնուսների հետ միասին Վալդեսը կարող է 12 միլիոն եվրո եկամուտ ունենալ «Անժիում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 31-ամյա դարպասպահը հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մտադրության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով