Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը զրկվեց Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 0:13 (0:7, 0:6) հաշվով պարտվեց ռուսաստանցի Անվար Գեդուեւին: Գրիգորյանը բուլղարացի Լեոնիդ Բազանի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտերում Գրիգորյանը հաղթել էր հույն Ապոստոլոս Տասկուդիսին եւ մոլդովացի Բուրկա Ալեքսանդրուին:
120 կգ քաշային կարգում հանդես եկած Անդրանիկ Գալստյանը չէր կարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում