17:10  ,  18 մարտի, 2013

«Հանզան» ու «Անժին» թույլ չեն տվել հայ ֆուտբոլիստներին միանալ Հայաստանի երիտասարդական թիմին

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքը: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել էր 25 ֆուտբոլիստների, սակայն գերմանական «Հանզայի» հարձակվող Սարգիս Ադամյանը եւ ռուսական «Անժիի» պաշտպան Յուրի Ուդունյանը չեն միանա թիմին: Մարտի 19-ին եւ 23-ին «Հանզան» կարեւոր հանդիպումներ ունի Գերմանիայի առաջնությունում, եւ քանի որ մինչեւ 21 տարեկանների հավաքականի հանդիպումը պաշտոնական չէ, ակումբն իրավունք ունի չթույլատրել իր խաղացողին միանալ հավաքականին: «Հանզայից» տեղեկացրել են, որ պաշտոնական խաղերի դեպքում ակումբը չի խոչընդոտի ֆուտբոլիստին: Նույն պատճառով Երեւան չի ժամանի նաեւ «Անժիի» ֆուտբոլիստ Յուրի Ուդունյանը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում