Շվեդիայում ավարտված աթլետիկայի Եվրոպայի ձմեռային (մարզադահլիճ) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Սարգսյանը հեռացատկում չի կարողացել դուրս գալ եզրափակիչ (ութ մասնակից)։ 7.44 մետր արդյունքով Արսեն Սարգսյանը որակավորման փուլում գրավել է 20-րդ տեղը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Ալեքսանդր Մենկովը՝ 8.31 մետր։
Ամալյա Շառոյանը մասնակցել է 400 մետր վազքի մրցմանը։ Նախնական փուլում Շառոյանը վազքահերթում գրավել է վերջին տեղը (56.35) եւ դուրս չի եկել կիսաեզրափակիչ։ Չեմպիոն է դարձել բրիտանացի Փերի Շեյքս-Դրայթոնը՝ 50.85 վայրկյան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:09 , 30 սեպտեմբերի 
16:17 , 30 սեպտեմբերի
15:27 , 30 սեպտեմբերի
15:17 , 30 սեպտեմբերի
14:46 , 30 սեպտեմբերի
14:05 , 30 սեպտեմբերի
13:17 , 30 սեպտեմբերի
12:02 , 30 սեպտեմբերի
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի