12:47  ,  28 փետրվարի, 2013

Երեւանում տեղի կունենա Արեւելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովը

Հունիսի 15-ին Երեւանում տեղի կունենա Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքներին մասկակցելու են 8 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Մակեդոնիան եւ Մոնտենեգրոն: Երեւան են ժամանելու Համաշխարհային հակադոպինգային գործակալության զարգացման բաժնի պետ Թոմ Մեյը եւ եվրոպական գրասենյակի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզեն, հայտնում է Սպորտի նախարարության լրատվության բաժինը:

Նշենք, որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ողջ տարածաշրջանում առաջինն է, որ արժանացել է ISO-9001:2008 որակի կառավարման սերտիֆիկատի՝ աշխարհում դառնալով 23-րդ երկիրը, որին տրամադրվել է նման հավաստագիր:

Փաստենք, որ Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկությամբ, երեք հայ դոպինգ սպաներ կընդգրկվեն խաղերը սպասարկող միջազգային հակադոպինգային թիմի կազմում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում