10:11  ,  25 փետրվարի, 2013

NHL. Զաք Բոգոսյանն օգնեց «Վինիպեգին» հաղթել «Նյու Ջերսիին»

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնությունում «Վինիպեգ Ջեթսը» հյուրընկալվելիս հաղթեց  «Նյու Ջերսի Դեւիլզին»` 4:2: Հանդիպման հաշիվը բացեց «Վինիպեգի» պաշտպան Զաք Բոգոսյանը:

Օրվա լավագույն խաղացող է ճանաչվել «Դետրոյտի» հարձակվող Դամյեն Բրուները, որը երկու անգամ գրավեց  «Վանկուվերի» դարպասը եւ կատարեց երկու արդյունավետ փոխանցում:

NHL. Կանոնավոր առաջնություն

«Ֆլորիդա» - «Բոստոն»` 1:4 (1:2, 0:1, 0:1)

«Նյու Ջերսի» - «Վինիպեգ»` 2:4 (2:1, 0:2, 0:1)

«Դետրոյտ» - «Վանկուվեր»` 8:3 (2:3, 3:0, 3:0)

«Նյու Յորք Այլենդերս» - «Կարոլինա»` 2:4 (2:0, 0:2, 2:0)

«Չիկագո» - «Կոլամբուս»` 1:0 (0:0, 1:0, 0:0)

«Պիտսբուրգ» - «Տամպա Բեյ»` 5:3 (3:0, 1:2, 1:1)

 «Կալգարի» - «Ֆինիքս»` 5:4 (1:0, 2:2, 2:2)

«Անահայմ» - «Կոլորադո»` 4:3 (օվերթայմում) (0:2, 2:1, 1:0, 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում